Առողջ կին
Ինչպես նվազեցնել կլիմաքսի ախտանիշները
Կլիմաքս` այս բառից վախենում է յուրաքանչյուր կին, և, կարևոր չէ, թե ով է նա, հանրահայտ մարդ, թե տնային տնտեսուհի:
Շատերս ենք լսել, որ կլիմաքսի դեպքում խանգարվում է և ֆիզիկական վիճակը, և ինքնազգացողությունը ու այդ պատճառով յուրաքանչյուր կնոջ կյանքի այս օրինաչափ փուլը սարսափելի է դառնում կրկնակի անգամ: Սակայն կյանքը հրաշալի է դրա բոլոր փուլերում, եթե առկա է գերազանց ինքնազգացողություն և համապատասխան գիտելիքներ այն մասին, թե ինչպես ուշադրություն դարձնել ախտանիշներին և կանխարգելել դրանք:
Կլիմաքսի էությունը
Օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ, առողջության հետ կապված խնդիրներն ավելանում են, դրա համար առողջ երեխաներ ծննդաբերելը կանացի օրգանիզմի համար ուժերից վեր խնդիր է դառնում և նշանակում է, որ օրգանիզմի այս գործառույթը հարկ է բացառել:
Փաստացի դա տեղի է ունենում նաև կլիմաքսի դեպքում: Կնոջ օրգանիզմի վերարտադրողական գործառույթն աստիճանաբար նվազում է և տեղի են ունենում արգանդի և ձվարանների հետաճման գործընթացներ: Կլիմատերիկ ժամանակաշրջանում ծննդաբերելն անհնարին է դառնում, դադարում է մենստրուացիան և նվազում կանացի սեռական հորմոնների մակարդակը:
Հասուն կնոջ մոտ տարիքային, հորմոնային պատկերի փոփոխություններով պայմանավորված, տհաճ զգացողություններ են դրսևորվում: Սովորաբար դրանց են դասվում քրտնարտադրությունը, դեպի գլխամաշկ արյունալեցումները, զ/ճ-ի, մարմնի ջերմաստիճանի տատանումներն ու սրտխփոցը և այլն: Բացի այդ, տեղի է ունենում մաշկի ծերացում, նաև մազերն են սկսում թափվել: Ի՞նչ անել:
Հորմոններ կլիմաքսի ախտանիշների թեթևացման համար
Ըստ էության, կլիմաքսի դրսևորումն ու ախտանիշները թեթևացնելու համար անհրաժեշտ է օրգանիզմին տալ հորմոնների որոշակի չափաբաժին, հատկապես դրանց անբավարարության հետևանքով է այն տուժում: Սակայն հորմոնների հետ հարկ է զգույշ լինել: Չէ որ կանացի երիտասարդությունը երկարաձգելու հիմնական արդյունքի հետ մեկտեղ, դրանք նաև այլ արդյունք են թողնում: Ազդում են կրծքի և ձվարանների բջիջների վրա, սրտի և անոթների աշխատանքն է խանգարվում, նաև օրգանիզմում ավելորդ ճարպերի կուտակման պատճառ դառնում:
Երկար տարիներ կլիմաքսային խանգարումների բուժման ուղղության մեջ հորմոնների նշանակումը փոխարինող թերապիայի նպատակ էր հետապնդում: Սակայն, բազմաթիվ հետազոտությունների տվյալներով նման թերապիան մեծ քանակով բացասական կողմեր ունի, որոնցից ամենասարսափելին կրծքագեղձի քաղցկեղի (հատկապես այն կանանց մոտ, ովքեր երեխաներին կրծքով չեն կերակրել), ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի հավանականության բարձրացումն է:
Շատ կանայք վախենալով հորմոնների ընդունումից առաջացած բարդություններից և գիրությունից, հրաժարվում են նման թերապիայից:
Ֆիտոէստրոգեներն առողջության պահապաններ են
Բնության մեջ գոյություն ունեն օրգանիզմներ և դրանցից շատերը նման են կանացի հորմոնային նյութերին: Նույնիսկ մեր նախատատերը գիտեին, որ որոշ դեղաբույսեր կանացի երիտասարդությունն ու գեղեցկությունը երկարաձգելու հատկություններով են օժտված: Այդ մասին գիտեն նաև ժամանակակից գիտնականները: Նրանք փորձում են այդ բույսերից ստանալ խտանյութեր կամ լաբորատոր պայմաններում ստեղծել դրանց սինթետիկ նմանօրինակները: Նման նյութերն ունեն մի հավաքական անվանում` ֆիտոէստրոգեներ: Չնայած դրանք մի քանի տեսակի են, սակայն ազդեցության սկզբունքը նույնն է, ըստ էության միատեսակ, պարզապես ազդեցության ակտիվությունն է տարբեր:
Կանացի նմանատիպ սեռական հորմոնների միկրոչափաքանակներն ընկնելով կնոջ օրգանիզմ, ազդում են այդ նույն ընկալիչների վրա այնպես, ինչպես իսկական հորմոնները և լավացնում օրգանիզմի վիճակը: Կինը դադարում է անընդմեջ քրտնելուց և արյունալեցումներից, նրա հոգեվիճակն ավելի կայուն է դառնում, սեռական ցանկությունը նորից է դրսևորվում, իակ դա քիչ կարևոր գործոն չէ ընտանիքի կայունության համար:
Կինն ինքը կարող է նկատել արդյունքը և դեմքի, և մազերի վրա, իսկ դա թույլ է տալիս նրան բարձրացնել ինքնագնահատականն ու կյանքի տոնուսը : Բացի այդ, կարգավորվում է զարկերակային արյան ճնշումը, սրտի աշխատանքն ու նյարդային համակարգը:
Բժիշկը յուրաքանչայուր կնոջ համար անհատական ձևով ընտրում է անհրաժեշտ պատրաստուկը, հաշվի առնելով առողջական վիճակն ու կլիմաքսի փուլերը: Ներկայումս գոյություն ունեն ֆիտոէստրոգեների լայն ընտրություն, հարկ է միայն հաշվի առնել չափաքանակները:
Կլիմաքսի կանխարգելման մի քանի խորհուրդներ
- Հրաժարվել վնասակար սովորություններից
Շատ կարևոր է, առաջին հերթին, հրաժարվել ծխելուց` այն փչացնում է մաշկի գույնը և արագացնում ծերացման գործընթացը: Ծխելն այլևս նորաձև չէ, վտանգավոր է և ուժեղացնում է կլիմաքսի դրսևորումները: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլի չափից ավելի օգտագործմանը:
- Խուսափել արևի տակ երկար մնալուց
Քառասուն տարեկանից բարձր կանանց խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել լողափերին և չափից ավելի շատ արևայրուք ընդունել: Այն չորացնում է մաշկը, հանգեցնելով վաղաժամ կնճիռների: Շատ կարևոր է հրաժարվել նաև ցածր կալիորականությամբ սննդակարգերից:
- Պահպանել նյարդերը
Կինն իրեն պետք է պահպանի սթրեսներից և մտածի սեփական առողջության մասին: Կօգնեն սպորտդահլիճներում մարզումները. ակտիվ ծանրաբեռնվածությունները կձգեն մկաններն ու կօգնեն նիհարել: Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հնարավորինս պետք է չափավոր լինեն:
- Ճիշտ սնվել
Առողջության և գեղեցկության համար կարևոր է սնվել B և E խմբի վիտամիններով, բջջանքով և միկրոտարրերով հարուստ մթերքով: Դրանք բանջարեղենային աղցաններն են, շիլաները, ընկուզեղենը, մրգերն ու հատապտուղները: Նվազագույնի հասցնել աղի և շաքարի օգտագործումը, կծու համեմունքներն ու յուղոտ ուտեստները:
- Հետևել առողջությանը
Կարևոր է նախակլիմաքսային և կլիմաքսային ժամանակաշրջանում պարբերաբար այցելել թերապևտին և հետևել առողջական վիճակին: Իրենց մասին կարող են հիշեցնել «հին վերքերը»` քրոնիկական հիվանդությունների սրացման ձևով: Հարկ է արյան մեջ ստուգել հեմոգլոբինը և լեյկոցիտների քանակությունը` արյունն օրգանիզմը պաշտպանում է ինֆեկցիաներից և թթվածին ու սնունդ է տալիս դրան և, շատ կարևոր է, որ այն առողջ լինի:
Նույնիսկ, եթե ձեզ լավ եք զգում, ապա տարին մեկ-երկու անգամ գինեկոլոգին այցելելը տեղին կլինի, հատկապես 45-ից մինչև 55 տարեկան հասակը. սա կնոջ մոտ ֆիզիոլոգիական կլիմաքսի սկսման միջին տարիքն է:
Եվ միշտ հիշեք. կլիմաքսը ձեր կյանքի փուլերից մեկն է և միայն դուք կարող եք այն ավելի դյուրությամբ հաղթահարել:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն